ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Նիկոլն ու ՔՊ-ն խոսելու իրավունք չունեն

Նիկոլն ու ՔՊ-ն խոսելու իրավունք չունեն
18.06.2023 | 16:36

Եթե Նիկոլը ադրբեջանական դրոշն ու մաքսակետը թույլ է տալիս դնել ՀՀ Գորիս-Կապան ճանապարհին,ադրբեջանցիներն էլ՝ խաղաղապահների թույլտվությամբ դրոշ են փորձելու տեղադրեն։

Իհարկե, ռուս խաղաղապահների մասնակցությամբ ադրբեջանական դրոշի տեղադրումը ՀՀ տարածքում դատապարտելի է, բայց Նիկոլն ու ՔՊ-ն խոսելու իրավունք չունեն։

Ո՞վ էր ասում՝ Սև ջրի 30 տոկոսի համար հո կռիվ չե՞մ սկսելու։

Նիկոլը։

Ո՞վ տվեց Գորիս-Կապան 21 կմ ճանապարհը հակառակորդին։

Նիկոլը։

Ո՞վ առանց մի կրակոցի՝ խախտելով 2020-ի նոյեմբերի 9 -ի կետերը Լաչիը,Սուսը Աղավնոն տվեց ադրբեջանցիներին։

Նիկոլը։

Ո՞վ ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Նիկոլը։

Այսքանից հետո ի՞նչ եք կապիկություն անում։

Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու խոսել Լաչինի միջանցքից և Արցախի հայության անվտանգությունից՝ երեսպաշտություն ու քաղաքական պոռնկություն է։

Դա նույնն է, որ հայրը երեխային ստրկության վաճառի ու ստրկատիրոջը քննադատի երեխային վատ կերակրելու համար։

Հիմա սրանցն է.Լաչինը հանձնել են թշնամուն ու մի հատ էլ «վիստուպատ» են լինում։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 4212

Մեկնաբանություններ